ICOM 22rd General Conference, Shanghai, 2010 _First participation of Armenian National Commitee

ICOM 22rd General Conference, Shanghai, 2010 _First participation of Armenian National Commitee

ԻԿՕՄ-ի 22-րդ գլխավոր կոնֆերանսը 2010 թ. Շանհայում, հայկական ազգային կոմիտեի առաջին մասնակցությունը …

Նյութը պատրսատվել է 2010 թ.՝ որպես  իմ կողմից մասնակցության հաշվետվություն  …

ԵՍ ԿԱՐՈՂ ԵՄ ԶԳԱԼ ԺԱՄԱՆԱԿԻ ՇՈՒՆՉԸ

Սահմանափակ կարողություններով այցելուների համար թանգարանային կրթական նախագիծ << Գառնի>> պատմամշակութային արգելոց-թանգարանում

Դեռևս նախորդ տարի <<Զվարթնոց>> պատմամշակութային արգելոց-թանգարանի հիմքի վրա Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության կողմից  կազմակերպված <<Ես կարող եմ զգալ ժամանակի շունչը>> սահմանափակ կարողություններով այցելուների համար թանգարանային կրթական նախագիծը (հեղինակ՝ Դ. Ա. Պողոսյան) սույն թվականի հունիսի 10-ին իր շարունակությունն ունեցավ <<Գառնի>> պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում:

Խուլ և թույլ լսող անձանց ուսուցման և սոցիալական ինտեգրման <<Դիալոգ>> կենտրոնի 12 շահառուներ, նույն կենտրոնի մասնագետ Ա. Բերբերյանի ղեկավարությամբ մասնակցեցին հատուկ կրթական էքսկուրսիայի նշված արգելոց-թանգարանում: Նախագծի իրականացման գործընթացում Ա. Բերբերյանը ժեստերի լեզվով  բանվոր բացատրությունը համաժամանակյա թարգմանությամբ ներկայացրեց լսողական խնդիրներ ունեցող մասնակիցներին: Վերջիններս հետաքրքրությամբ ծանոթացան Գառնիի հարուստ պատմամշակութային բովանդակությանը, հիացան շրջակա գեղատեսիլ բնապատկերով և իրենց հետաքրքրող հարցերը ներկայացրեցին ժեստերի լեզվով: Դատելով տարբեր տարիքի մասնակիցների նախագծին ակտիվ մասնակցությունից, էքսկուրսիայի ավարտին լրացված հարցաթերթիկների պատասխաններից, տպավորությունների գրառումներից՝ նախագծի ընթացքը  կարելի է արդյունավետ համարել և հետագայում դարձնել շարունակական:

|

This slideshow requires JavaScript.

Շուշին հաղթանակի խորհրդանիշ և նրա զարգացումը որպես էկոթանգարան

Ակնհայտ է, որ Արցախյան հերոսամարտում տարած հաղթանակի խորհրդանիշն է Շուշին, որի ազատագրումը բեկումնային էր մեր նորօրյա ազգային ազատագրական պայքարի հաղթական ընթացքի համար: Ետ նայելով հնագույն քաղաքի անցած ուղուն՝ կարող ենք համոզվել, որ այն մեկ անգամ չէ, որ ճակատագրական նշանակություն է ունեցել արցախահայության կյանքում: Սկսած 18-րդ դարից լինելով ռազմավարական, պաշտպանական կենտրոն՝ բերդաքաղաքը մշտապես եղել է թեժ պայքարի թատերաբեմ Արցախին տիրելու նպատակով, որն ուղեկցվում էր հայկական կոտորածներով և հարուստ մշակութային ժառանգության ոչնչացմամբ: Այսօր կրկին Շուշին անկախ է և բռնել է զարգացման ուղին: Սակայն, նրա, ինչպես և Արցախի համար ակտիվ պայքարը մարտադաշտից տեղափոխվել է միջազգային դիվանագիտական, մշակութային, գիտական արենաներ, որտեղ Ադրբեջանը հակահայ քարոզարշավ է ծավալում: Իսկ ո՞րն է մեր դիմակայման մեխանիզմները: 

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, որը ներառում է աշխարհի գրեթե բոլոր երկրներից բնական և մշակութային ժառանգության հուշարձանները, ըստ ընդգրկման չափանիշնեի յուրաքանչյուր երկիր ներկայացնում է իր երկրի տարածքում գտնվող այն արժեքները, որոնք հազվագյուտ համամարդկային նշանակություն ունեն[1]: Ներկայացմանը կարգով նախ տեղի է ունենում նախնական ցանկերի կազմումը՝ ըստ երկրների կողմից առաջադրած հուշարձանների, ապա հիմնական ցանկի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագիտական որոշման համաձայն:  Ինչևէ, այնքան էլ զարմանալի չէ, որ Ադրբեջանը դեռ 2001թ. կազմված իր նախնական ցուցակում <<Շուշա պատմաճարտարապետական արգելոց>> խորագրով, մեկ էջ նկարագրությամբ ներկայացրել է Շուշին, որտեղ, բնականաբար, քաղաքի հայկականության կամ այժմյան կարգավիճակի մասին խոսք չկա[2]:

Ցավոք, նույն նախնական ցանկում արդեն Հայաստանի կողմից ներկայացված չորս հայկական հուշարձանները՝ (Դվին քաղաքատեղին և հնավայրը, Երերույքի բազիլիկ եկեղեցին և հնավայրը, Տաթևի վանական համալիրը և Տաթևի մեծ անապատը Որոտանի հովտի հարակից  տարածքներով, Նորավանքի վանական համալիր և վերին Ամաղուի հովիտը[3]) յուրաքանչյուրն ուն ունի ընդամենը մեկ փոքր պարբերությամբ նկարագրություն[4]: Ավելին, Հիմնական ցուցակում դեռ 1996թ. ընդգրկված Հաղպատի և Սանահինի վանական համալիրները ներկայացվում են որպես բյուզանդական վանական համալիրներ[5]: Մի խոսքով, մեր մշակութային ժառանգության նմանատիպ ներկայացումը համաշխարհային հեղինակավոր կազմակերպության ցանկերում անընդունելի է, այն էլ այն դեպքում, երբ մեր հարևան Ադրբեջանը միումնավոր հայկական ժառանգությունն է սեփականը ներկայացնում: Ինչևէ, պարզապես սա արդի մեր արտաքին մշակութային քաղաքականության բացերից է և առանձին քննարկաման նյութ՝ մեր հետագա հետազոտություններում: Շատ չշեղվելով Շուշիից՝ անդրադառանանք հարցի, թե ինչ քայլերով ենք մենք փորձում հետպատերազմյան քաղաքը զարգացնել՝ ի պատասխան Ադրբեջանի արտաքին քաղաքականությանը:

            2006թ. հիմնված <<Շուշիի վերածնունդ>> հիմնադրամն իր առջև խնդիր է դրել Շուշի բերդաքաղաքը վերածելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և ամբողջ Հարավային Կովկասի մշակութային, հոգևոր և զբոսաշրջության կենտրոններից մեկը[6]:  Սակայն, իր հայեցակարգային մոտեցումներում բերդաքաղաքի զարգացման հիմքում դնում է նրա որպես քաղաքակրթությունների և ժողովուրդների համատեղ գոյակցության, հանդուրժողականության, մշակութաին երկխոսության հաստատումը: Շեշտադրվում է, որ <<Շուշին թանկ է և´ հայերի, և´ ադրբեջանցիների համար, կարող է դառնալ տարածաշրջանի ժողովուրդների միջև վստահության մթնոլորտի և փոխներգործության, վստահության մթնոլորտի և փոխներգործույան հասատման հենակետներց>>[7]: Ապա, նկարագրելով, որ Ադրբեջանում շարունակվում են հայկականության հետքերի ոչնչացում և որ Շուշիում հակառակը՝ վերականգնվում է մզկիթ, նշվում է <<Հարավային Կովկասի մարգարիտ Շուշին կարող է դառնալ խաղաղության և ստեղծագործման գոտի>>[8]։ Այս ամենը կարդալով՝ ընթերցողի մոտ կարող է պատմությունից ծանոթ սցենարներ վերակերտվել, երբ մեր հարևանները թշնամաբար և վճռական փորձում են մեզ ոչնչացենլ, իսկ մենք հանդուրժողականության, դարեր շարունակ մեր ժողովուրդների միմյանց հետ խաղախ  ապրելու <<եղբայրական>>, <<հումանիստական>> պատրանքներով ենք շարունակում ապրել, որը, ցավոք, պատմության ընթացքում այդպես էլ մնացել է: Միգուցե հիմնադրամին այդ պատրանքը կարող է օգնել միջազգային ներդրումներ ներգրավել քաղաքի զարգացման գործում. սա հարցի մեկ այլ կողմն է: Սակայն, հիմնադրամի իրականացրած մի շարք, հատկապես մշակութային, սոցիալ-տնտեսական ուղղավածության ծրագրերն արդեն դրական գործոն են քաղաքի զարգացման և հատկապես նրա պատմական կերպարի պահպանման և դրա միջոցով ակտիվ զաբոսաշրջային կենտրոնի վերածվելու ճանապարհի[9]:

Պատմամշակութային ժառանգության հենքի վրա զարգացման ուղու որդեգրումը կարևորվում է քաղաքի ուրույն կերպարի պահպանման և արժևորման առումներով, որոնք կարող են բարձրացնել տեղանքի զբոսաշրջային գրավչությունը: Թեև շեշտադրվում է  <<քաղաք-արգելոցի>> ստեղծման խնդիրը, սակայն քաղաքի զարգացումն իր հայեցակարգային մոտեցմամբ առավել մոտ է մի շարք երկրներում (Ֆրանսիա, Կանադա և այլն) գործող էկոթանգարանների գործելաոճին: Վերջինս ենթադրում է ժառանգության պահպանության և օգտագործման բոլոր գործընթացներում համայանքի ակտիվ ներգրավվածություն, համայնքի և տեղական կառավարման մարմինների սերտ համագործակցություն, կենդանի բնական ու մշակութային միջավայրի վերականգնում, ձևավորում, ներկայացում և խարսխվում  Ժ.Ա. Ռիվերի մշակած հետևյալ հայեցակարգային դրույթների վրա.

  • Էկոթանգարանը հայելի է, որի մեջ մարդիկ կարող են տեսնել իրենց, ճանաչել շրջապատող միջավայրը:
  • Էկոթանգարանը լաբորատորիա է, որն օգնում է հասկանալ անցյալը և իմաստավորել ներկան:
  • Էկոթանգարանը արգելոց է, որն օգնում տեղական բանակչությանը պահպանելու սեփական բնական և մշակութային ժառանգությունը:
  •  Էկոթանգարանը դպրոց է, որը պատրաստում է բնակչությանը` արժեքների գնահատման, պահպանման, օգտագործման և այլ նպատակներով[10]:

Այս առումով  Շուշիում ստեղծված համայնքային զարգացման մեխանիզմներից են քաղաքի պատմական հատվածների գոտիավորումը, պատմամշակութային ճարտարապետության պահպանությունն ու վերականգնումը, բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի ուսումնասիրումը, մասնագիտական վերապատրաստումերի միջոցով տեղի բնակչության զբոսաշրջային սպասարկման որոշ հմտությունների ուսուցումը, աշխատատեղերի բացումը,

կրթամշակութային հաստատությունների, միջոցառումների անցկացումը, կենսապայմանների բարելավումը և այլն: Նշված ուղղություներով հետաքրքրական իրականացված և ընթացքի մեջ նախագծերից կարող են համարվել <<Զբոսաշրջության, առողջարանային և հանրագումարային թաղամասի>> նախագծի, <<Արվեստի, արհեստների և զբոսաշրջության տեղեկատվական կենտրոնի>>, <<Շուշիի բերդապարիսպ>> զբոսաշրջային համալիրի, <<Շուշիի շուկա>> քաղաքային տոնավաճառ-վաճառատեղիի, <<Շուշիի արևելյան բաղնիքներ>>, <<Ռեուտի շտաբ>> համաժողովրդական կենտրոնի, <<Կանաչ դեղատան>> և հարակից թանգարանի, Շուշիի արխիվի ստեղծման և հետազոտական գործունեության խրախուսման, <<Ադամյան փողոցի>> վերականգնման, ջրամատակարարման համակարգի անցկացման  զարգացման գործունեությունը և նմանատիպ այլ աշխատանքները[11]:

Այսպիսով, Շուշիի այսօրվա զարգացման գործընթացները կարող են լիարժեքորեն դառնալ քաղաքի վերածննդի նախադրյալ, սակայն կարծում ենք, որ հայեցակարգային առումով դրանք պետք է հիմնվեն <<հաղթող քաղաքի>>, նրա հայկականության ինքնանույնականության, այլ ոչ թե <<հանդուրժողականության>> հիմքով արևելյան տիպի քաղաքի պատրանքային կերպարի ստեղծման վրա, իսկ քաղաքի զարգացման հեռանկարային մեխանիզմի  կարող է վերածվել  էկոթանգարանի կազմակերպման սկզբունքների կիրառումը:


[5] These two Byzantine monasteries in the Tumanian region from the period of prosperity during the Kiurikian dynasty (10th to 13th century) were important centres of learning. Sanahin was renown for its school of illuminators and calligraphers. The two monastic complexes represent the highest flowering of Armenian religious architecture, whose unique style developed from a blending of elements of Byzantine ecclesiastical architecture and the traditional vernacular architecture of the Caucasian region.   Տես՝ http://whc.unesco.org/en/list/777

[9] www. shushi.org

[10] Riviere G. H., The ecomuseum-an evolutive definition// Museum, №148 (Vol XXXVII, № 4, 1985),  pp. 182-183. Պողոսյան Դ. Ա.,  Թանգարանը մշակութային հաղորդակցության միջավայր: -Եր., 2008, էջ 62: Թանգարանային հաղորդակցության միջավայրի զարգացման հեռանկարը. համայնքային արգելոց-թանգարան// <<Թանգարան>> թանգարանագիտական հանդես:-Եր., 2010, էջ 16:

[11] www. shushi.org

ՀԻՆ ԽՆՁՈՐԵՍԿԸ ` ԿԵՆԴԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆ…

Հին Խնձորեսկը պետք է պահպանել և պաշտպանել որպես հնությունների

խոշոր թանգարան: Այդպիսի հրաշքային տեղ աշխարհում քիչ կա

Մարտիրոս Սարյան

Հին Խնձորեսկում հայտնվելով մեկ անգամ ևս զգացի  մարդու և բնության ներդաշնակ ապրելու գեղեցկությունը, որի հետ անկասկած կհամաձայնվի այստեղ այցելող յուրաքանչյուր ոք: Դեռևս նախորդ դարի կեսերն անհիշելի ժամանակներից բնակեցված լինելով` այս լքված բնակավայր-հուշարձանը այսօր հայտնի է իր ժայռափոր քարանձավ-բնակարաններով (քրատակեր), կանգուն և կիսավեր եկեղեցիներով, քաղցրահամ աղբյուրներով, հրաշալի բնական տեսարաններով և ազգային-ազատագրական պայքարի իր փառավոր անցյալով: Վերջինիս խորհրդանիշն է այստեղ գտնվող Մխիթար Սպարապետի գերեզմանը, որը յուրատեսակ ուխտատեղի է այցելուների համար: Բնակավայրը լքվել է բնակիչների զանգվածային դեպի կից տարածքը տեղափոխվելու և այժմյան Խնձորեսկ  գյուղը կառուցելու հետևանքով, և նրանցից շատերը (հատկապես մեծահասակները)  այսօր կարոտով և հիացմունքով են հիշում իրենց պապենական բնակավայրի երբեմնի կյանքը, բնական տեսարանները: Ընդամենը մի քանի տասնամյակում կապված նոր գյուղի կառուցման հետ բնակավայրի շինությունների գերակշիռ մասը քանդվել է շինանյութի համար, իսկ առկա քարանձավային բնակարանների որոշ մասը օգտագործվում են անասնապահական նպատակներով:

Ուստի, Հին Խնձորեսկի հատուկ պահպանության և թանգարանացման մեծն Մ. Սարյանի կոչը այսօր առավել արդիական է դառնում և այս առումով տարածքն ունի բոլոր նպաստավոր պայմանները վերածվելու էկոթանգարանի կամ համայնքային արգելոց-թանգարանի: Վերջինիս իրագործման համար անհարժեշտ ռեսւրսները կարծում եմ պետք են միայն տարածքի որոշակի բարեկարգման, երթուղիների և թանգարանային ենթակառույցների ստեղծման և, որ ամենակարևորն է, տեղի բնակչության մոտ սեփական ժառանգությունը, իրենց պապենական տների, ավանդույթների, կենցաղի արժևորման, այն ներկայացնելու հմտությունների ուսուցման համար:

Հուսով եմ <<Հին Խնձորեսկի>> թանգարանային տարբերակով կենդանացման նախագիծը, որը մշակման փուլում է,   իրականություն կդառնա, որով տարածքի պատմամշակութային հարուստ անցյալը նորովի կարժևորվի և կօգտագործվի զբոսաշրջային, հոգևոր-մշակութային նպատակներով:

This slideshow requires JavaScript.

ՔԱՐԱՇԱՄԲԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ

Քարաշամբի բրոնզեդարյան ամրոցն ու դամբարանադաշտը գտնվում են Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղից հարավ-արևմուտք, Հրազդան գետի աջափնյա վտակ Արագետի ստորին հոսանքի բարձրադիր ափին: Հնավայրի տարածքում 1966 թ. առաջին անգամ հետախուզական պեղումներ է կատարել հնագետ Լ. Կարապետյանը: Դամբարանադաշտում պարբերական պեղումները սկսվել են 1981թ. և շարունակվել մինչև 1983թ.: ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագիտական արշավախմբի կողնից պարբերական պեղումները վերսկսվել են 2008թ., (արշավախմբի պետ, հնագետ` Ֆ Մուրադյան): 2009թ. առ այսօր այդ աշխատանքները ղեկավարում է հնագետ Պ. Ավետիսյանը:

Շուրջ կեսդարյա պեղումների ընթացքում դամբարանադաշտում մաքրվել, բացվել, չափագրվել և ուսումնասիրվել են մոտ 1500 դամբարանային համալիրներ: Սրանք ընդհանուր առմամբ վերաբերում են Միջին Բրոնզի – Վաղ Երկաթի պարբերաշրջաններին և տեղավորվում են մ.թ.ա. XXII/XXI – X/IX դդ. ժամանակային սահմաններում: Դա նշանակում է, որ Քարաշամբի դամբարանադաշտն անընդմեջ օգտագործվել է շուրջ 1200 – 1300 տարի:

Դամբարանային կառույցները սահմանազատվել են միջին մեծության քարերից կազմված շրջանաձև շարերով (կրոմլեխներով), որոնց կենտրոնում զետեղվել են առավելապես հյուսիս-հարավ կողմնորոշում ունեցող հիմնահողային դամբանախցերը:

Դամբարանային համալիրների պեղումներից հայտնաբերվել են միջինբրոնզեդարյան – վաղերկաթիդարյան պարբերաշրջանների նյութական մշակույթի արժեքավոր օրինակներ: Այդ թվում` իշխանության խորհրդանշաններ (ոսկե, էլեկտրումե և արծաթե գավաթներ, զինանշան, գլանաձև կնիք), կավանոթներ (ամենօրյա, խոհանոցային և ծիսական), սպատազինության նմուշներ (սակր, դաշույններ, նիզակներ, զրահաշապկի մասեր, նետասլաքներ), ոսկե, բրոզե, արծաթե, ծարիրե և երկաթե պերճանքի առարկաներ (ականջօղեր, մատանիներ, ապարանջաններ, շքասեղներ, վզնոցներ, կախիկներ, օձագալար միջնամասով շրջանաձև հերակալներ) և այլն: Հատկապես առանձնանում է Քարաշամբի միջինբրոնզեդարյան իշխանական դամբարանից հայտնաբերված արծաթե դրվագազարդ գավաթը, որը եզակի երևույթ է Հայաստանի և Անդրկովկասի հնագիտության մեջ: Գավաթի իրանին արված վեց հորիզոնական դրվագազարդ գոտիների վրա ներկայացված է հնագույն հնդեվրոպական առասպելական սյուժե հերոսի կողմից իրականացված վարազի որսի, դրա հետևանքով երկու համայնքների (ցեղերի) միջև ծագած գժտության, մարտի և պարտված կողմի առաջնորդների մահապատժի տեսարաններով:

Տեքստը` պատմ.գիտ. դոկտոր, պրոֆեսոր  Ա. Փիլիպոսյանի

 

Momik 750

Մոմիկ 750 -Նորավանք, Եղեգնաձոր, <<Գլաձորի համալսարան>> պատմամշակութային արգելոց-թանգարան

Թանգարանային և բերքի տոն մեծանուն  քանդակագործի, մանրանկարչի և ճարտարապետի հոբելյանին

This slideshow requires JavaScript.

“Ես կարող եմ զգալ ժամանակի շունչը” Կրթական նախագիծ տեսողական խնդիրներ ունեցող պատանիների համար “Զվարթնոց” պատմամշակութային արգելոց-թանգարանի հիմքով

Արձագանքելով  Թանգարանների միջազգային խորհրդի <<Թանգարանները հանուն սոցիալական ներդաշնակության>> տարվա կարգախոսին` Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունը սույն թվականի հոկտեմբերի 5-ին իրականացրեց <<Ես կարող եմ զգալ ժամանակի շունչը>> կրթական նախագիծը: Վերջինիս ընթացքում Ա. Տիգրանյանի անվան № 14 գիշերօթիկ դպրոցից տեսողական խնդիրներ ունեցող մի խումբ պատանիներ այցելեցին <<Զվարթնոց>> պատմամշակութային արգելոց-թանգարան, ապա տեղադրված բրալյան վահանակի, պահպանվող հավաքածուների, ճարտարապետական զարդաքանդակների շոշափման, էքսկուրսիոն բացատրության, երկկողմանի քննարկման միջոցով ծանոթացան արգելոց-թանգարանի պատմամշակութային բովանդակությանը: Փորձելով ավելի բարձրացնել ցուցանմուշների զգայական հնարավորությունները հատկապես Զվարթնոցի համար խորհրդանշանային համարվող խաղողի, նռան զարդամոտիվների առնչությամբ` շոշափողական կրթական գործընթացում խաղողի և նռան համտեսում կազմակերպվեց պատանիների համար: Նախագծի շրջանակներում հիշյալ ծառայության նախաձեռնությամբ  արգելոց-թանգարանի տարածքում կառուցվել էր նաև հարթակներ նախատեսված հենաշարժական խնդիրներ ունեցող այցելուների սպասարկման համար:

This slideshow requires JavaScript.

Միջոցառմանը հրավիրված հաշմանդամաների հարցերով զբաղվող (<<ՈՒնիսոն>>, <<Հույսի կամուրջ>>, <<Հարմոնիա>>)  և  թանգարանների զարգացման խնդիրներով շահագրգիռ (<<Թանգարանային աշխատողների և բարեկամների ասոցիացիա>>, <<ԻԿՈՄ–ի Հայաստանի ազգային կոմիտե>>) հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ Զվարթնոցի թանգարանային ցուցասրահներից մեկում տեղի ունեցավ քննարկում <<Մշակութային ժառանգության հետ հաշմանդամների հաղորդակցությունը>> թեմայով:

Վերոհիշյալ ծառայության Մշակութային արժեքների և հավաքածուների կառավարման ու զարգացման բաժնի գիտական աշխատող Դավիթ Պողոսյանի այս հեղինակային նախագծի իրականացումը փորձառական էր հետագայում <<Զվարթնոց>> պատմամշակութային արգելոց-թանգարանում հաշմանդամների հետ աշխատանքը նպատակային և շարունակական ծառայության վերածելու նպատակով:  Տես նաև` www.krtutyun.wordpress.com, www. armfeeds.com

Զվարթնոց պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքը հարմարեցվում է հաշմանդամների սպասարկման համար

Արձագանքելով  Թանգարանների միջազգային խորհրդի <<Թանգարանները հանուն սոցիալական ներդաշնակության>> տարվա կարգախոսին` Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունը նախաձեռնել է Զվարթնոց պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում, պահպանվող հավաքածուների, բրալյան այբուբենի հիման վրա հոկտեմբերի 5-ին տեսողական խնդիրներ ունեցող պատանիների համար իրականացնել <<Ես զգում եմ ժամանակի շունչը>>  խորագրով շոշափողական կրթական նախագիծը:

Նախագծի շրջանակներում արգելոց-թանգարանի տարածքը հարմարեցվում է նաև հենաշարժական խնդիրներ ունեցող հաշմանդամաների համար, և համաշխարհային նշանակության ունեցող այս պատմամշակութային ժառանգությունը նաև մատչելի կարող է լինել տարբեր կարգի առողջական խնդիրներ ունեցող հասարակական շերտերի համար: Սույն նախագիծը կարևոր  ներդրում է վերջին տարիներին հաշմանդամներին հասարակական, մշակութային կյանքին, մշակութային ժառանգությանը հաղորդակից դարձնելու քաղաքականության իրականացման ճանապարհին: Նախագծի շրջանակներում նախատեսվում է նաև նշված ոլորտով հետաքրքրված հասարակական կազմակերպությունների, ընկերությունների մասնակցությամբ քննարկում <<Զվարթնոց>> Պատմամշակութային հուշարձանային համալիրի թանգարանում:

Հետագայում հաշմանդամների հետ աշխատանքը նպատակային և շարունակական ծառայության է վերածվելու <<Զվարթնոց>> պատմամշակութային արգելոց-թանգարանի աշխատանքները կազմակերպելիս: